Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իրանը զորք կմտցնի Իրաք, եթե «Իսլամական պետությունն» սպառնա շիաների սրբավայրերին

  Իրանը զորք կմտցնի Իրաք, եթե «Իսլամական պետությունն» սպառնա շիաների սրբավայրերին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը սուննիների  «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին, խմբավորում, որը հարձակումներ Է գործում Իրաքի շրջանների վրա,   թույլ չի տա վնաս հասցնել շիաների սրբավայրերին, որոնք գտնվում են Նեջեֆ եւ Քերբելա քաղաքներում, եւ պատրաստ Է զորք մտցնել: Այդ մասին, ինչպես օգոստոսի 28-ին հաղորդել Է «Ինտիխաբ» նորությունների ինտերնետ-պորտալը, հայտարարել Է երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

«Նախագահ Հասան Ռոուհանին կառավարության հետ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել Է, որ Իրանն ընտիր զորքեր կուղարկի, եթե այդ քաղաքներին «Իսլամական  պետության» մոտենալու իրական սպառնալիք ծագի: Միջամտությունը լիովին կհամակարգվի իրաքյան կողմի հետ եւ նպատակամղված կլինի «Իսլամական պետության» վերացմանը»,- հայտարարել Է Ֆազլին:   

Ներկայում, ինչպես հաղորդել Է «Ինտիխաբը», Իրանն իր զինված ուժերի հատուկ զինավարժանքներ Է պատրաստում, որպեսզի հարկ եղած դեպքում շտապ միջամտի հարեւան Իրաքի իրադրությանը: Զորավարժանքներում գործի կդրվեն օդուժը եւ իրանական անօդաչու թռչող ապարատներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am