Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետք է անել ամեն ինչ հայագիտության ոլորտում նվաճումներ ունենալու համար

Պետք է անել ամեն ինչ հայագիտության ոլորտում նվաճումներ ունենալու համար

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայագիտության ասպարեզում երիտասարդ գիտնականների խնդիր կա: Վերջին տարիներին թեև պետությունը ձեռնարկում է  քայլեր՝ երիտասարդներին գիտական ոլորտ ուղղորդելու համար, սակայն սերնդափոխության բացը դեռ  զգացվում է:

Այս կարծիքը «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սերգեյ Հայրապետյանը: «Բնականաբար, այդ բացը կա: Պետությունն  այսօր չունի այնքան հնարավորություն, որ ավելի մեծ գումար հատկացնի այս ասպարեզին: Վերջին տարիներին բավական բան հայագիտության առումով պետությունն անում է՝ բարձրացվել է հայագիտությամբ զբաղվող ասպիրանտների կրթաթոշակը, հայագետ գիտաշխատողների աշխատավարձը, բայց սրանք շատ քիչ են: Այստեղ հիմնարար փոփոխություններ են պետք: Այս առումով դեռ շատ լուրջ աշխատանք է պետք. չէ՞ որ հայագիտությունը ազգային գաղափարախոսության հիմքն է, և որքան թույլ է այդ հիմքը, այնքան թույլ է ազգային գաղափարախոսությունը: Հետևաբար, պետք է անել ամեն ինչ այստեղ նվաճումներ ունենալու համար: Այսօր մենք բավական լուրջ հայագետներ ունենք, բայց նոր սերունդը քիչ է ճանաչված»,-նշեց Սերգեյ Հայրապետյանը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում թեև վերջին տարիներին երիտասարդ կադրեր ընդունվել են, բայց դա կազմում է կենտրոնի ընդհանուր գիտաշխատողների միայն  2-3 տոկոսը:

Արդի գիտական ձեռքբերումները երիտասարդների սեփականությունը դարձնելու, նրանց մեջ դեպի հայագիտությունը  հետաքրքրություն առաջացնելու նպատակով այս տարի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը կազմակերպեց երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոց` երիտասարդներին հնարավորություն տալով անմիջական կապի մեջ լինել հայագիտության բնագավառում մեծ վաստակ ունեցող գիտնականների և ընդհանարպես գիտական կենտրոնի հետ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am