Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Պուտինը Պորոշենկոյի հետ կայացած բանակցությունները դրական է գնահատել

Պուտինը Պորոշենկոյի հետ կայացած բանակցությունները դրական է գնահատել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական Է համարել ուկրաինացի պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած բանակցությունները: «Ամեն ինչ գնահատում ենք դրականորեն»,- ասել Է Պուտինը լրագրողներին՝ ամփոփելով Մինսկում կայացած հանդիպման արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ «Նովոստի»-ն, պետության ղեկավարը նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումն օգտակար էր:

«Ես իրոք չգիտեմ, թե դա ինչով կվերջանա: Բայց համենայն դեպս, մենք հնարավորություն ունեցանք մեկ անգամ եւս ձեւակերպելու մեր մտահոգությունները, եւ մենք համաձայնության եկանք, որ կինտեսիվացենենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ Ռուսաստան-Ուկրաինա-Եվրամիություն կազմով եւ կջանանք մինչեւ սեպտեմբերի 12-ը ձեւակերպել, եթե կարողանանք, առաջարկությունները»,-ասել Է ՌԴ նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am