Տնտեսություն

Երվանդ Զախարյանը վստահ է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը չի խոչընդոտի Վրաստանի հետ համագործակցությանը

1 րոպեի ընթերցում

Երվանդ Զախարյանը վստահ է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը չի խոչընդոտի Վրաստանի հետ համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Վրաստանի միջև առկա են փոխադարձ համագործակցության ծրագրեր: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանըչի կարծում, որ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելը որևէ կերպ կարող է խանգարել հայ-վրացական համագործակցությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ այս մասին նախարար Զախարյանը նշեց «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ գազային էլեկտրակայանի կառուցման համաձայնագրի կնքման ժամանակ:

«Դա է փաստում նաև Վրաստանի վարչապետի այցը և համոզմունք է հայտնվել, որ այդ միություններին անդամակցումն ավելի կնպաստի մեր հարաբերությունների խորացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զախարյանը:

Նրա խոսքով՝ այդ ամենը հաշվի առնելով էլ այսօր ստորագրվեց համաձայնագիր, որով լրացուցիչ էլեկտրաէներգիայի մատակարարման հզորություններ են կառուցվելու Հայաստանի Հանրապետությունում:

«Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագրով կառուցվելու են ընդհանուր 540 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայաններ, որոնց արտադրած էլեկտրաէներգիան արտահանվելու է Վրաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում