Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Թուրքիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Դավութօղլուի թեկնածությունը

Թուրքիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Դավութօղլուի 
թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ներկայացվել է որպես վարչապետի թեկնածու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` նման որոշում է կայացվել կուսակցության գործադիր կոմիտեի նիստում:

«Վարչապետի ընտրությունը միայն մեկ կուսակցության գործը չէ: Դա վերաբերում է ողջ երկրին, նրա ապագային: Մենք երկար խորհրդակցություններ ենք անցկացրել նահանգապետերի, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների հետ: Այսօր մենք եկանք վերջնական որոշման: Մենք ընդգծում ենք, որ եթե վարչապետը միաժամանակ լինի նաև կուսակցության ղեկավար` նրա ուժը էապես կմեծանա: Եվ դա մեր զինակիցն է, մեր թանկագին ընկեր Ահմեդ Դավութօղլուն»,- թուրքական ԶԼՄ-ներին նշել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 Դավութօղլուն Թուրքիայի ԱԳ նախարարությունը գլխավորել է 2009 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am