Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կառավարությունը Մարզահամերգային համալիրը հանձնեց Պաշտպանության նախարարությանը

Կառավարությունը Մարզահամերգային համալիրը հանձնեց Պաշտպանության 
նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՀՀ կառավարությունը պարտքի դիմաց հանձնեց Պաշտպանության նախարարության հաշվեկշռին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության`օգոստոսի 21-ի նիստում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է պարտքի դիմաց ընդունել համալիրի գույքը եւ նրա սեփականության իրավունքը գրանցել ՊՆ-ի հաշվեկշռին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ մարզահամերգային համալիրի պարտքը պետությանը կազմում է շուրջ 10 միլիարդ 400 միլիոն դրամ:

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը արդեն 7 անգամ հանվել է աճուրդի, սակայն գնորդ չի գտնվել: Համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով, իսկ 7-րդ՝ 10 % զեղչով: Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո գինը նվազում է 10 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am