Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպայի հայերի համագումարը հորդորել է ՄԱԿ-ին դատապարտել Թուրքիային

Եվրոպայի հայերի համագումարը հորդորել է ՄԱԿ-ին դատապարտել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հայերի համագումարը ողջունել է ՄԱԿ-ի` օգոստոսի 16-ի ընդունած բանաձևը, որով ոչ միայն դատապարտվել են շարունակվող ոճիրները, այլև որոշում է կայացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հովանավորող պետությունների դեմ պատժամիջոցներ նախաձեռնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին նշվում է համագումարի տարածած հաղորդագրությունում:

«Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է Հյուսիսային Իրաքում՝ Մուսուլի, Սինջարի և հարակից տարածքների եզդի, հայ և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբի կողմից կատարվող լայնամասշտապ բռնությունները, մասսայական սպանությունները, կանաց և երեխաների առևանգումը, բռնի կրոնափոխությունն ու տներից ու բնօրրանից նրանց տեղահանումը: Այս բոլոլորը իրականացվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շեմին, նույն՝ օսմանական մեթոդաբանությամբ եւ սցենարով»,- նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ միջազգային հեղինակավոր թերթերի եւ ականատես լրագրողների վկայություններն ու հրապարակած լրատվությունը հաստատում են, որ այս ծայրահեղական կազմակերպությունն ու նրա գործընկեր՝ «Ալ-Քաիդա/Ալ Նուսրա» կազմակերպությունը, հովանավորվում են Թուրքիայի ներկա վարչախմբի կողմից: Ահաբեկչական կազմակերպությունները ունեցել են Թուրքիա ազատ ելք ու մուտք կատարելու արտոնություն, այդ երկրի զինատեխնիկական օժանդակությունը, նույն այդ երկրում վիրավորների բուժման հնարավորություն և ռազմամարզական ճամբարներ:

«Միամտություն կլինի ենթադրել, որ առանց նման լայնածավալ պետական հովանավորություն ունենալու, ահաբեկչական այս խմբավորումները, կարող էին գրավել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են, Քեսաբը, Մուսուլը, Սանջառը և այլն: Եվրոպայի Հայերի համագումարը միաժամանակ զարմանք է հայտնում ՄԱԿ-ի և եվրոպական կառույցների կողմից այս որոշումը գործնական քայլերի վերածելու տատանման ու հապաղման առիթով: Մենք միաժամանակ կոչ ենք անում անհապաղ միջոցառումներ ձեռնարկել կասեցնելու համար ծայրահեղական խմբերի շարունակվող ոճրագործությունները և  ամոքելու Եզդի և այլ ժողովուրդների տառապանքները»,- ամփոփում է համագումարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am