Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության նախարարն այցելեց Արարատի մարզ

Գյուղատնտեսության նախարարն այցելեց Արարատի մարզ

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանն օգոստոսի 20-ին այցելեցին մարզի Մասիսի տարածաշրջանում կառուցվող սպանադանոց: Այն ընդհանուր հաշվով կզբաղեցնի 2,5 հա հողատարածք, որտեղ կառուցվելու են շուրջ 6,0 հազար ք/մ մակերեսով շենքեր եւ շինություններ: Սպանդանոցին կից կգործեն մսի եւ ենթամթերքի տեսակավորման ու փաթեթավորման, արյան եւ այլ թափոնների վերամշակման, խոզերի, թռչունների եւ ձկների կերերի պատրաստման արտադրամասեր, նաեւ սառնարանային տնտեսություն: Սպանդանոցն իր հզորությամբ մեր հանրապետությունում լինելու է ժամանակակից տեխնոլոգիաներով գործող նման ձեռնարկություններից ամենահզորը: Շինարարական աշխատանքները կավարտվեն շուրջ երկու ամսից:

Նորակառույց սպանդանոցի տարածք այցելելուց հետո հյուրերը եղան  Մրգավան համայնքի Պռոշյանի գինու, կոնյանի գործարանին կից, կաթիլային եղանակով ոռոգվող 5 հա խաղողի նորատունկ այգիներում: Նախարարն ընդգծեց, որ այս եղանակով ոռոգումը նպաստավոր է այն առումով, որ 1 հա-ի հաշվով խնայվում է 70 տոկոս ջուր: Կաթիլային եղանակով ոռոգումը նպաստում է նաեւ խախողի վազի խորք տարածված  արմատների լիարժեք սնմանը: Կարապետյանն ավելացրեց նաեւ, որ ապագան ոռոգման այս համակարգինն է` նաեւ ջրի խնայողության առումով:

Հաջորդ վայրը, ուր այցելեցին հյուրերը, Պռոշյանի պահածոների գործարանի արտադրամասն էր, որտեղ մթերում են լոլիկ, սմբուկ, պղպեղ` բազմատեսակ պահածոներ պատրաստելու համար: Ոսկետափում մարզի ղեկավարը, գյուղնախարարը եւ հյուրերը մեկ անգամ եւս ականատես եղան վաղ գարնանը ձեռնարկված միջոցառումների արդյունքին: Այնտեղ մշակվում են 0,7 հա լոլիկի եւ 500 հա պղպեղի ցանքսատարածություններ: Նշվեց, որ այս տարի ֆերամոնային թակարդների տեղադրման եւ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացվել է երեք անգամ ավելի բերք, իսկ ոռոգման ցանցի զարգացման եւ նորացման շնորհիվ այս տարի ավելացել են նաեւ վարելահողերը:

Հյուրերը եղան նաեւ «Բորոդինո» պահածոների գործարանի արտադրամասում, որտեղ ծանոթացան նոր հոսքագծին: Այնտեղ պատրաստվում է լոլիկի հյութ: «Բորոդինոյում» ավելացել է պահածոների տեսականին: Վաղ գարնանը գործարանը մթերել եւ պահածոյացրել են բոխի, շուշան: Այժմ կատարվում է բանջարեղենի պահածոյացում:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am