Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանը մտահոգված է Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունների կապակցությամբ

Հայաստանը մտահոգված է Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող 
բռնությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները խորապես ցավում են Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությամբ և կիսում Հայաստանում ապրող եզդիների մտահոգությունը: Այս մասին  Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Հայաստանյան դիվանագիտական առաքելություններին հանձնարարվել է սերտորեն համագործակցել Իրաքի եզդիների հարցով զբաղվող պատասխանատուների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Բալայանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օգոստոսի 8-ին ընդունել էր եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։ Հայաստանի եզդիների ներկայացուցիչները փոխնախարար Քոչարյանին են ներկայացրել իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։

Փոխնախարար Քոչարյանը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշել է, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am