Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Չինարիից ադրբեջանական կողմում գերի ընկած անձը 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանն է /լրացված/

Չինարիից ադրբեջանական կողմում գերի ընկած անձը 31-ամյա Կարեն Արտուշի 
Պետրոսյանն է /լրացված/

ՉԻՆԱՐԻ, 7  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները` հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից:

«Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել: Փորձում ենք պարզել` ինչպես է դա տեղի ունեցել»,-ասաց Սաղոյանը:  

Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել են, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է: «Արմենպրես»-ի ճշգրտող հարցին` Չինարիի գյուղապետը հստակ նշեց, որ գերեվարվածը Արտուշ Պետրոսյանի որդին է` Կարենը, ով 31 տարեկան է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am