Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետը վստահեցնում է` տրանսպորտի սակագնի բարձրացում դեռ չի սպասվում

Երևանի քաղաքապետը վստահեցնում է` տրանսպորտի սակագնի բարձրացում դեռ չի 
սպասվում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի սակագնի հաշվարկման համար աշխատում է նախօրոք ստեղծված հանձնաժողովը, և  մինչև նրանց  աշխատանքների ավարտը թանկացումներ չեն սպասվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա վստահեցրեց, որ գաղտնի ոչ մի քայլ չի արվելու և երևանցիները տեղեկանալու են քաղաքապետարանի քայլերի մասին: «Վերջին ժամանակներս մամուլում  հրապարակումներ եղանվ, թե քաղաքպետարանը ցանկանում է տրանսպորտի ոլորտում թանկացումներ իրականացնել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտակա ժամանակներս թանկացումներ չեն լինելու: Ստեղծված է հանձնաժողով, որում ներգրավված են մասնագետներ, միջազգային կառուցներ: Նրանք մոնիթորինգ են անցկացնում և հաշվարկներ իրականացնում: Մինչև մենք չունենանք վերջնական հաշվարկներ և վերջնական արդյունք, թե մեկ-երկու  տարի հետո ինչ որակ կարող ենք ակնկալել այս տրանսպորտային միջոցներից, անվտանգության ինչպիսի երաշխիքներ կան, մենք չենք գնալու այդ քայլին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքապետը: Նա հույս հայտնեց, որ տրանսպորտային հարցերի լուծումը կտրվի պետություն-քաղաքային իշխանություններ-քաղաքացիներ եռակողմ համագործակցության արդյունքում:

Նախորդ տարի հուլիսինԵրևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց տրանսպորտի սակագինը 100 դրամից սահմանել 150 դրամ: Այդ ժամանակ Երևանում փողոցներ դուրս եկան շատ  երիտասարդներ, որոնց հաջողվեց կասեցնել տրանսպորտի սակագնի թանկացումը և քաղաքապետարանը հրաժարվեց մինչ այդ ընդունած  որոշումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]