Մարտունիում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 5–րդ տուրում ՌԴ ներկայացուցիչ Սյուգիրովը պահպանեց առաջատարի դիրքը
ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային 16–րդ կարգի մրցաշարը: Այսօր հետկեսօրին ընթացավ եւ ավարտվեց հինգերորդ տուրը, որում գրանցվեց երկու ոչ- ոքի, իսկ երեք հանդիպում ավարտվեց անհավասար ելքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը, հնդիկ գրոսմայստեր Սանտոշը հաղթել է Զավեն Անդրիասյանին, ռուս գրոսմայստեր Սյուգիրովը` Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը` ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովին: Խաղաղ ելքով են ավարտվել Գաբուզյան-Արեշչենկո, Մելքումյան-Ֆեդոսեեւ պարտիաները: Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորեց Սանան Սյուգիրովը` հինգ հնարավորից վաստակելով չորս միավոր:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում