Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանում շուրջ մեկ կիլոգրամ ոսկե եւ արծաթե իրեր են առգրավել Հայաստանի քաղաքացուց

Վրաստանում շուրջ մեկ կիլոգրամ ոսկե եւ արծաթե իրեր են առգրավել Հայաստանի 
քաղաքացուց

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները շուրջ մեկ կիլոգրամ ոսկե եւ արծաթե իրեր, ինչպես նաեւ մաքսանենգ սիգարետներ են առգրավել Հայաստանի քաղաքացուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մամուլի բաժինը: Հայաստանի քաղաքացու կողմից չհայտարարագրված ապրանքի ընդհանուր արժեքը կազմել Է 36 հազար 819 լարի (շուրջ 21 հազար դոլար):

«Հայաստանի քաղաքացի Է.Ա.-ն «Սադախլո» վերահսկիչ անցակետում (վրաց-հայկական սահման) փորձել Է անցկացնել շուրջ մեկ կիլոգրամ չհայտարարագրված ոսկե եւ արծաթե իրեր եւ 110 տուփ սիգարետ: Ապրանքը հայտնաբերվել Է ավտոբուսում, որտեղ գտնվում Էր քաղաքացին»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հուլիսի 29-ին: Գործը հանձնվել Է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]