Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հայ-կանադական ջերմ հարաբերությունների և սերտ քաղաքական երկխոսության խորացումը

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հայ-կանադական ջերմ հարաբերությունների և սերտ 
քաղաքական երկխոսության խորացումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 29-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Կանադայի միջև հաստատված ջերմ բարեկամական հարաբերությունների և սերտ քաղաքական երկխոսության կապակցությամբ` միևնույն ժամանակ կարևորելով դրանց առավել զարգացումն ու խորացումը:

Ընդգծվել է կանադահայ համայնքի դերը` իբրև երկու երկրներին միացնող կարևոր օղակի:

Բազմամշակութային համագործակցության համատեքստում նախարար Նալբանդյանն առանձնացրել է երկկողմ սերտ փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջազգային, տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:

Նախարար Նալբանդյանն իր երախտագիտությունն է հայտնել Կանադայի կողմից 2004 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Նա ընդգծեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի`  ապրիլ 24-ի ամենամյա ուղերձները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am