Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում ապամոնտաժվել է օրենքին հակասող 485 գովազդային միջոց

Երևանում ապամոնտաժվել է օրենքին հակասող 485 գովազդային միջոց

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գովազդի ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում իրականացված հսկողության արդյունքում Երևան քաղաքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են շենք-շինությունների վրա տեղադրված և գովազդի մասին ՀՀ օրենքին հակասող 485 գովազդային միջոցներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

«Բոլոր տնտեսվարողներին տրվել է հնարավորություն` իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ սահմանված ժամանակահատվածում: Նշված տնտեսվարողների համար, ում գովազդը չի ապամոնտաժել, կազմվել են վարչական արձանագրություններ՝ թվով 124»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավիթ Օհանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալի խոսքով` արտաքին գովազդից տեղական տուրքերի հավաքագրումը կազմել է 663 միլիոնից ավելի, ինչը գերազանցում է պլանային ցուցանիշը 5,8 տոկոսով:

«Բոլոր վարչական շրջաններում կատարվել է գովազդի մասին օրենքին հակասող գովազդային պաստառների ապամոնտաժում: Ապամոնտաժվել է 1200 քմ գովազդային տարածք»,- հավելեց Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am