Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հղի կանանց սրտխառնոցն առողջ երեխայի գրավականն Է. գիտնականներ

Հղի կանանց սրտխառնոցն առողջ երեխայի գրավականն Է. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում առավոտյան սրտխառնոց են զգում, ավելի առողջ երեխաներ են ծննդաբերում, քան նրանք, ովքեր նման ախտանշաններ չունեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բացի դրանից, հղիության ընթացքում սրտխառնոցը նաեւ կապված Է ավելի քիչ թվով վիժումների եւ ծննդաբերության ժամանակ արատների հետ, ասված Է հետազոտության մեջ, որը հրապարակվել Է Reproductive Toxicology հանդեսում:

Գիտնականների տվյալներով՝ երեխան կրելու ընթացքում տոքսիկոզի ախտանշաններ Է զգում կանանց շուրջ 85 տոկոսը:      

Համարվում Է, որ դրանք առաջանում են այդ թվում հղի կնոջ օրգանիզմում խորիոնիկ գոնադոպրիինի՝ այն հորմոնի պարունակության աճով, որն արտադրում Է ընկերքը, նշում Է Wall Street Journal-ը:

Այս, ինչպես նաեւ, հնարավոր Է, այլ հորմոնների հարաբերականորեն բարձր մակարդակը նպաստում Է ավելի բարենպաստ ներարգանդային մթնոլորտի ստեղծմանը, նշում են գիտնականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am