Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իրանի հոգեւոր առաջնորդն իսլամական աշխարհին կոչ Է արել՝ զինել պաղեստինցիներին

Իրանի հոգեւոր առաջնորդն իսլամական աշխարհին կոչ Է արել՝ զինել 
պաղեստինցիներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հուլիսի 29-ին կոչ Է արել ողջ իսլամական աշխարհին՝ զինել պաղեստինցիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին: Իլ ալ Ֆիթր մուսուլմանական տոնի առթիվ ունեցած իր ելույթում Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որակել Է որպես ցեղասպանություն եւ պատմական աղետ:

«Ամբողջ աշխարհին, հատկապես իսլամական, անհրաժեշտ Է հնարավոր ամեն ինչ անել պաղեստինյան ազգին զինելու համար»,-նշել Է Խամենեին:

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողության ընթացքում պաղեստինցիներից զոհվածների թիվն արդեն գերազանցել Է 1,1 հազարը, ավելի քան 6,5 հազար մարդ վերքեր Է ստացել: Միայն հուլիսի 28-ին, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել Է 53 մարդ:

Իսրայելացիներից սպանվել Է 50 մարդ, հիմնականում՝ զինծառայողներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am