Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այգեպատի վետերանները եղան Գառնիում եւ Գեղարդում

Այգեպատի վետերանները եղան Գառնիում եւ Գեղարդում

ԱՐՏԱՇԱՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հիսուսի Պայծառակերպության տոնի (Վարդավառ) կապակցությամբ Արարատի մարզի Այգեպատ համայնքի 30 տարեցներ` գյուղապետ Սերյոժա Պետրոսյանի գլխավորությամբ եւ միջոցներով, կատարեցին ուխտագնացություն Գառնի եւ Գեղարդ: Տարեցների առողջական վիճակին հետեւելու նպատակով նրանց ուղեկցում էր Այգեպատի բուժամբուլատորիայի տնօրեն Լյովա Միսակյանը:

Գառնիի հեթանոսական տաճարում շրջելու ընթացքում գյուղապետը տարեցներին ներկայացրեց տաճարի բազմադարյա պատմությունը, նրա յուրօրինակ դերն ու նշանակությունը հայ ազգի մշակույթի պատմության մեջ: Այնուհետեւ այգեպատցիները եղան Գեղարդում: Այնտեղ նրանք մասնակցեցին պատարագին, դիտեցին Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները, շրջեցին եկեղեցական համալիրում: Մոմավառությունից հետո կատարվեց մատաղի արարողություն:

Համայնքապետի ուշադրությունից շոյված` վետերաններն անկեղծորեն խոստովանեցին, որ իրենք վերջին անգամ այս տեսարժան վայրերում եղել են շուրջ 30 տարի առաջ: Նրանց խոսքով, իրենք այլեւս չէին կարող կրկին լինել այս գեղատեսիլ վայրերում, եթե իրենց համար չկազմակերպվեր ուխտագնացություն:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am