Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտաշատի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Արտաշատի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից տուժածները տեղափոխվել են 
հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատ քաղաքի մոտակայքում հուլիսի 29-ին` ժամը 02.11-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 18-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 066 ՏՏ 03 պետհամարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից Ա. Ջ.-ն (ծնվ.1956 թ.), ուղևորներ Է. Մ.-ն (ծնվ.1959 թ.) և Հ. Ջ.-ն (ծնվ.1988 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է.Մ.-ին և Հ.Ջ.-ին:

Տուժածները տեղի ուժերով և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Է.Մ.-ի, Հ.Ջ.-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Ա.Ջ.-ինը՝ միջին ծանրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am