Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մի խումբ զինյալներ 15 զբոսաշրջիկների են գնդակահարել Աֆղանստանի կենտրոնական շրջանում

Մի խումբ զինյալներ 15 զբոսաշրջիկների են գնդակահարել Աֆղանստանի կենտրոնական շրջանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ զինյալներ կանգնեցրել են Աֆղանստանի կենտրոնական նահանգներից մեկում երկու ավտոմեքենայով ճանապարհորդող զբոսաշրջիկներին եւ սպանել նրանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին գրել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

«Զինված գրոհայինները կանգնեցրել են երկու ավտոմոբիլն Էլ, ինչից հետո գնդակահարել են ուղեւորներին»,- գործակալությանը հայտնել Է Գորի նահանգապետի մամուլի քարտուղար Աբդուլխայ Խաթիբին:    

«Նրանք բոլոր ուղեւորներին հրամայել են շարվել մի գծով եւ այնուհետեւ նրանց մեկ առ մեկ գնդակահարել են: Մի մարդու հաջողվել է փրկվել, մնացած բոլորն սպանվել են գլխին եւ փորին արձակված կրակոցներով»,- հավելել է նա:  

Իր հերթին, տեղի ոստիկանական վարչության պետը գործակալությանը հավաստել Է զինյալների հարձակման փաստը եւ հայտարարել, որ այդ միջադեպի պատասխանատվությունը կրում են «Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am