Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Boeing-ն Իրանի հետ պայմանագիր Է կնքել ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման մասին

Boeing-ն Իրանի հետ պայմանագիր Է կնքել ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիացիոն տեխնիկայի՝ աշխարհի խոշորագույն արտադրողը՝ Միացյալ Նահանգների Boeing Co. կոնցեռնը, Իրանի Iran Air ավիաընկերության հետ կնքել Է ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման պարտավորագիր՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին ընկերությունը, որն Իրանի հետ գործարարություն Է վարում 1979 թվականից ի վեր առաջին անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Boeing Co.-ի հաշվետվությունը:

Համաձայնագիրը կնքվել Է 2014 թվականի երկրորդ եռամսյակում: ԱՄՆ-ի ավիաարտադրողն Iran Air-ին կմատակարարի ինքնաթիռների պահեստամասեր, հրահանգներ, օդանավագնացական քարտեզներ եւ տվյալներ, ինչպես նաեւ ինքնաթիռների վերափոխման, հանրանավերի դետալների փոխարինման եւ դրանց վիճակի ստուգման հանձնարարականներ:   

Բացի դրանից, բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների ընկերության եւ Iran Air Tours դուստր ընկերության միջեւ համանման ծառայությունների տրամադրման շուրջը: Ինչպես հայտնել Է Boeing-ը, այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը զուտ շահույթ չի ստացել իրանցիների հետ գործարքից:

Boeing Co. կոնցեռնը 2014 թվականի ապրիլին ստացել Է Իրանի ավիաընկերությունների հին հանրանավերի թռիչքների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բաղադրիչների վաճառքի՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության թույլատրագիրը՝ այդ երկրի նկատմամբ Արեւմուտքի երկրների պատժամիջոցների մեղմացման համաձայնագրի շրջանակներում: Ինչպես նշել են զանգվածային լրատվամիջոցները, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության թույլատրագիրը Իսլամական Հանրապետությանը նոր ինքնաթիռների մատակարարումներ չի ենթադրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am