Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Բժիշկները պայքարում են Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Մերի Քոչարյանի վիճակը կայունացնելու համար

Բժիշկները պայքարում են Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Մերի Քոչարյանի 
վիճակը կայունացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով տուժած հայազգի Մերի Քոչարյանի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանը` հավելելով, որ բժիշկներն իրենց ողջ ջանքերը ներդրել են Մերիի վիճակը կայունացնելու մեջ: Մյուս տուժածի` Աննա Բուլղադարյանի, առողջականում դրական տեղաշարժեր են արձանագրվել: «Աննան իր բուժումը ստանում է, նորմալ է վիճակը»,- հայտնեց դեսպանության խորհրդականը:

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում գնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 23 մարդ, գրեթե 130-ը հոսպիտալացվել են: Տուժածների թվում են երկու հայազգի աղջիկներ, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Քոչարյան Մերին, ով 20 տարեկան է, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով, իսկ Բուլղադարյան Աննան` 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am