Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀՀ ՊՆ-ն դիտարկում է բոլոր բանակներում ինքնասպանությունները և համեմատություններ կատարում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ-ն դիտարկում է բոլոր բանակներում ինքնասպանությունները և 
համեմատություններ կատարում. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասն դիտարկում է բոլոր երկրների բանակներում կատարվող ինքնասպանությունները և համեմատություններ կատարում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մինչեւ այս տարվա հուլիսի կեսեր ԱՄՆ-ի բանակում գրանցվել է զինծառայողների ինքնասպանության 161 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում եղել է նման 154 միջադեպ: Ինքնասպանությունների թիվը մեծացել է ծովային հետեւակում, իսկ ռազմածովային ուժերում ընդհանրապես եւ ռազմաօդային ուժերում նման դեպքերի թիվը նվազել է:

2013 թվականին ամերիկյան բանակում ինքնասպանությունների ընդհանուր թիվը, 2012-ի համեմատ, կրճատվել է՝ 319-ից դառնալով 259, այսինքն՝ մոտ 20 տոկոսով: Մենք մանրամասն դիտարկում են բոլոր բանակներում կատարվող ինքնասպանությունները եւ համեմատություններ կատարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am