1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք» մրցույթից առաջ մասնակցում է նաև վարպետության դասերի

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք» մրցույթից առաջ մասնակցում է նաև 
վարպետության 
դասերի

ՅՈՒՐՄԱԼԱ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մեծ ուրախությամբ է պատրաստվում հեղինակավոր մրցույթին: Լատվիայում գտնվող երգչուհին «Արմենպրես»-ի թղթակցի հետ համացանցային զրույցում նշեց, որ մրցույթի մասնակիցները շատ փորձեր են ունենում:

«Շատ լավ տրամադրություն ունեմ, որովհետև այստեղ՝ այս դրական մթնոլորտում, այլ կերպ ուղղակի չի կարող լինել: Շատ փորձեր ենք ունենում՝ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկո, սակայն խիստ հետաքրքիր է, որովհետև ամեն օր մի վարպետության դասի ենք մասնակցում, ականատես լինում և հենց ինքներս զգում ենք մեր մեջ դրական փոփոխություններ»,-նշեց Սոնա Ռուբենյանը:

Երգչուհին նաև տեղեկացրեց, որ մրցութային երկրորդ օրը հանդես կգա 6-րդ, իսկ երրորդ օրը՝ 13-րդ համարի ներքո: «Իսկ առաջին օրվա հերթականությունը կընտրեն ռուսական շոուբիզնեսի աստղերը»,-տեղեկացրեց Ռուբենյանը:

Մրցույթն Յուրմալայում այս տարի կանցկացվի հուլիսի 22-27-ը: Այն հայ ակնդրի համար կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությունը: Մրցութային համերգների հեռարձակումից  բացի նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ: Երաժշտական պրոդյուսեր Անդրեն տեղեկացրել էր, որ Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball»-ը, ինչպես նաև Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կհնչի Ազատ Հակոբյանի «Կարոտ» ստեղծագործությունը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարիԱռաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին ՅուրմալայումՄրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսածամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ըորի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:  Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2013»-ի երեք մրցութային փուլերի արդյունքում առաջատարը Կուբայի ներկայացուցիչ  Ռոբերտո Կել Տորեսն էրով ժյուրիի քվեարկության ձայների արդյունքում հավաքել էր 357 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]