Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայ զինվորականները մասնակցել են Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված զորահանդեսին

Հայ զինվորականները մասնակցել են Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված 
զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքում ի պատիվ ազգային տոնի` Բաստիլի գրավմանը անցկացված զորահանդեսին մասնակցել են նաեւ հայ զինվորականներն ու քայլերթի ժամանակ ծածանել հայկական դրոշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է հայ զինվորականների լուսանկարը հետեւյալ գրառմամբ. «Հայկական դրոշը` Շանզ էլիզեում, հուլիսի 14-ի զորահանդեսի ժամանակ»:

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում զորահանդեսին մասնակցել է մի քանի հազար մարդ, ինչպես նաեւ 54 ինքնաթիռ, 36 ուղղաթիռ, 285 ցամաքային փոխադրամիջոց եւ ավելի քան 200 նժույգ:

Երկրի իշխանությունները որոշում են ընդունել 2014 թվականի հանդիսավոր ստուգատեսը առաջինը դարձնել Առաջին աշխարհամարտի սկսվելու 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների շարքում: Այդ կապակցությամբ Ելիսեյան դաշտերում առաջինն անցել են այն երկրների դրոշակակիրները, որոնք մասնակցել են 1914-1918 թվականների պատերազմին: Նրանց ուղեկցում Էին երկու խումբ զինվորականներ՝ ֆրանսիական բանակի 1914 թվականի նմուշի համազգեստով ու հանդերձանքով:

Զորահանդեսն ընդունում Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա, ավանդույթի համաձայն՝ ժամանել Է Հաղթանակի կամարի մոտ, որտեղից սկսվում Է զինվորական դեֆիլեն, եւ այնտեղից հեծելազորայինների ուղեկցությամբ ուղեւորվել Է շարք կանգնած ստորաբաժանումների տողանցման: Դրանից հետո պետության ղեկավարը տեղ Է զբաղեցրել Համաձայնության հրապարակի ամբիոնում՝ Փարիզ հրավիրված արտասահմանյան շուրջ 80 երկրների ներկայացուցիչների հետ միասին, երկրներ, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են առաջին աշխարհամարտին: Այդ երկրները հիմնականում ներկայացված են պաշտպանության նախարարներով:

Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը նշվում Է հուլիսի 14-ին: 1789 թվականի այդ օրը գրավվել Է Բաստիլ բանտ-ամրոցը: Այդ օրը համարվում Է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը:

Լուսանկարը` Հովհաննես Վիրաբյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am