Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Գեւորգ Դանիելյանն իրավական տեսանկյունից հասունացած է համարում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը

Գեւորգ Դանիելյանն իրավական տեսանկյունից հասունացած է համարում 
սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ 12 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանն արդյունավետ է գնահատում սահմանադրական բարեփոխումներին ուղղված հանրային քննարկումները: Մթնոլորտը հանդուրժող է, կոշտ գնահատականներն ու սուր հարցադրումներն էլ շատ են, սակայն դա, ըստ Դանիելյանի, նորմալ է, քանի որ քննարկվում է պետության կարեւորագույն փաստաթղթերից մեկը:

«Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարբեր դիրքորոշում կա, քաղաքական որոշ կուսակցություններ կարծում են, որ ժամանակավրեպ է եւ չկա հանրային պահանջ: Դրան հակադարձելով նշեմ, որ իրավական տեսանկյունից հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Շատերն ասում են, որ երկրում առկա են սոցիալական եւ տնտեսական խնդիրներ եւ այս պարագայում ճիշտ չէ խոսել սահմանադրական բարեփոխումների մասին: Որեւէ մեկը չի ժխտում, որ կան խնդիրներ, սակայն այս գործընթացը չի խոչընդոտում այդ խնդիրների լուծմանը: Անկախ նրանից, սահմանադրական բարեփոխում նախաձեռնվելու է, թե ոչ, եթե կա կամք` սոցիալ-տնտեսական խնդիրները կլուծվեն, մանավանդ, որ սահմանդրական բարեփոխումները կարող են նաեւ նպաստել այդ խնդիրների լուծմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 12-ին մամուլի ասուլիսում ասաց Գեւորգ Դանիելյանը:

Նրա գնահատմամբ, սահմանադրական բարեփոխումները կբերեն Կառավարման որակի բարելավմանը: Սակայն, ըստ Դանիելյանի, լավ Սահմանդրություն ընդունելը, գործի կեսն է, մյուս կեսը Սահմանդրության իրագործումն է: «Սահմանադրության դրույթները պետք է կյանքի կոչվեն: Այս մտահոգությունը կիսում են նաեւ հանձնաժողովի անդամները եւ կարծում, որ սահմանդրությունը պետք է նպաստի այդ  գործընթացին, որ հնարավոր լինի այդ բարեփոխումներն ի կատար ածել: Սահամանդրությունը պետք է նպաստի, որ դրույթների ի կատար ածումը նպաստավոր լինի իրագործողներին»,- ասաց Գեւորգ Դանիելյանը:

Անդրադառնալով շրջանառվող տեսակետին` Գեւորգ Դանիելյանը շեշտում է, որ Սահմանադրությունը լրացուցիչ լծակներ չի նախատեսում, որպեսզի իշխանությունը վերարտադրվի: «Հակառակը վերանայում են բոլոր հնարավոր իրավական դրույթները, որը նպաստում են իշխանության վերարտադրմանը: Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարմանը, ապա խորհրդանական միայն դասական համակագը ճիշտ չէ, պետք է լինեն նաեւ անհրաժեշտ երաշխիքներ, քանի որ խոհրդարանական ձեւն ինքնին չի լուծում այն խնդիրները, որ կան»,-ասաց Գեւորգ Դանիելյանը` հավելելով, որ այս հարցում հանձնաժողովի բոլոր անդամները համակարծիք են: 

Հարցին` հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի սահմանդրական բարեփոխումների ընթացքը կանգ առնի եւ նախաձեռնությունը ձախողվի, Գեւորգ Դանիելյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումները բոլորի շահերից բխող եւ համընդհանուր խնդիր լուծող նախաձեռնություն է եւ այս պարագայում ձախողման հնարավորությունը քիչ է:

Երեւանում եւ մարզերում հասարակական կառույցները մասնակցում են սահմանադրական բարեփոխումներին ուղղված քննարկումների, որոնց նպատակն է քննարկել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջարկած դրույթները նոր Սահմանդրության վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am