Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Փոխվարչապետը վստահեցնում է բնակչության խնդիրների նկատմամբ ՀՀ կառավարության զգոնության մասին

Փոխվարչապետը վստահեցնում է բնակչության  խնդիրների նկատմամբ ՀՀ 
կառավարության զգոնության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբին բնակլիմայական խնդիրների պատճառով գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը փոխհատուցելու համար Կառավարությունն մինչ օրս տրամադրել է 550 մլն դրամ: Արարատի, Արմավիրի,  Արագածոտնի և Կոտայքի մարզերում նպատակային օգնության ծրագրերն արդեն իսկ իրականացվել են 85-88 տոկոսով, ինչը հնարավորություն է տալիս խոսել դրանց արդունքների մասին: Լրատվամիջոցների համար կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ նշված ծրագիրն ուղղված է եղել բնակլիմայական վատ պայմանների արդյունքում տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի և ջրի վճարի փոխհատուցմանը: «Սա այն խնդիրներից էր, որին Կառավարությունը փորձեց առաջնահերթ լուծում տալ: Նպատակակային օժանդակություն ցուցաբերվեց Արարատի, Արմավիրի,  Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Փորձեցինք փոխհատուցել գյուղացիական տնտեսությունների կողմից համայնքների պարտավորությունները` հողի հարկի և ջրի վճարի գումարը որոշ չափով փոխհատուցելով: Այս միջոցառումները արդեն գնահատվել են, և այսօր արդեն կարող եմ ասել, որ 85-88 տոկոսով ծրագրերն իրականացած են: Այսօր գյուղացիներին փորձում ենք օժանդակել նաև սեզոնային զբաղվածության ծրագրի շրջանակներում, երբ մարդն իր տնտեսությւոնում կարող է աշխատել և պետությունն իրեն դրա համար վարձրատրում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փոխվարչապետը:

Արմեն Գևորգյանն անդրադարձավ նաև գյուղացիների կողմից բարձրացված մեկ այլ խնդրի` վարկերի տոկոսադրուքնրի սառեցմանն ու բանկերի նկատմամբ այլ պարտավորությունների կատարմանը: «Կարող եմ ասել, որ  ապրիլ-հունիսի ընթացքում ձևակերպվել կամ վերաձևակերպվել են շուրջ 7355 վարկեր, որոնց ընդհանուր ծավալը կազմել է շուրջ  6,9 մլրդ դրամ: Այս ընթացքում արտարժութային վարկերը դարձել են դրամային, և տոկոսները պետության փոխհատուցումից հետո նվազեցվել են մինչև 10 տոկոս, իսկ սահմանամերձ համայնքներում` 8 տոկոս»,- հայտնեց նախարարը:

Փոխվարչապտին անհանգստացրել էր այն փաստը, որ մամուլում հաճախ տեղ են գտնում հրապարակումներ, որտեղ Կառավարությունը մեղադրվում  է «ոչինչ չանելու» մեջ: Արմեն Գևորգյանը ժխտեց մեղադրանքները` շեշտելով, որ Կառավարությունը կատարում է իր պարտավորությունները և ուշադրության կենտրոնում պահում բնակչությանն անհանգստացնող հարցերը: «Ուզում եմ հավաստիացնել, որ այն իրադարձությունները, որ գլխացավանք և խնդիրներ են ստեղծում տնտեսություան մեջ, իրոք գտնվում են Կառավարության ուշադրության ներքո: Միգուցե շատերի մոտ ակնկալիքները այպիսին են, որ լուծումները պետք է լինեն անմիջական, արձագանքները պետք է լինեն շատ օպերատիվ, սակայն կան գործողություններ, որոնց իրականացումը ժամանակ է պահանջում: Մասնավորապես, եթե խնդիրը վերաբերում է այս կամ այն հարցին ֆինանսական լուծում տալուն, դրա համար կան սահմանված ընթացակարգեր, և գոնե մինչև հերթական կառավարության նիստը պետք է սպասել, մինչև որոշումներ կընդունվեն»,- ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am