Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թոմ Քրուզին առաջարկել են նկարահանվել «Աստղային պատերազմներ» ֆիլմում

Թոմ Քրուզին առաջարկել են նկարահանվել «Աստղային պատերազմներ» ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոմ Քրուզը կարող Է ոչ մեծ դեր խաղալ «Աստղային պատերազմներ» ֆիլմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լոնդոնի SUN թերթը:

Թոմ Քրուզն անցած շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում հանդիպել է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսոնի հետ, որն աշխատում է «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 7-րդ» ֆիլմի վրա,-նշում Է հրատարակությունը:- Խոսքն Էպիզոդիկ դերի մասին է»:

Ներկայում Քրուզն զբաղված Է «Առաքելությունն անիրագործելի Է 5» ֆիլմում, որն «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 7-րդ» ֆիլմի հետ միաժամանակ աշխարհի Էկրաններին պետք Է դուրս գա 2015 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին:

«Քրուզը նկարահանվել Է Աբրամսի «Առաքելությունն անիրագործելի Է 3» ֆիլմում, եւ նրանց միջեւ լավ հարաբերություններ են հաստատվել: Ռեժիսորը, երբ իրադրությունը թույլ Է տալիս, հնարավորությունը բաց չի թողնում տեսնվելու Քրուզի հետ»,-նկատում Է հրատարակությունը:

Թերթը տեղեկացնում Է, որ «Աստղային պատերազմներ»-ի նկարահանող խումբը դերասան Թոմ Ֆորդի ստացած վնասվածքի պատճառով փոփոխություններ Է մտցնում աշխատանքային գրաֆիկում:

Անցած շաբաթ Ֆորդը Լոնդոնում ենթարկվել Է 4-ժամյա վիրահատության: Դերասանն հարկադրված կլինի առաջիկա չորս ամիսներին տեղաշարժվել հենակների օգնությամբ եւ չի կարողանա լիարժեք մասնակցել նկարահանումներին: Ըստ թերթի տվյալների, առաջիկա օրերին Ֆորդը հետագա բուժման նպատակով կուղեւորվի Միացյալ Նահանգներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am