Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մագնուս Կարլսենը Երեւանում խաղատախտակի մոտ էր հրավիրել հայ պատանի շախմատիստներին

Մագնուս Կարլսենը Երեւանում խաղատախտակի մոտ էր հրավիրել հայ 
պատանի շախմատիստներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրեց  հայ պատանիներին հետ:

Մինչ կսկսվեին պարտիաները նորվեգացին հարգանքի տուրք մատուցեց Տիգրան Պետրոսյանի հիշատակին` ծաղիկներ դնելով նրա արձանին: Շախմատային սեանսին մասնակցեցին 12 պատանի շախմատիստներ, ովքեր սովորում են Հայասանի շախմատի ակադեմիայում: Թեև պատանիներից բոլորը պարտվեցին, սակայն ակնհայտ էր, որ շախմատիստները շատ են հուզվում: Մասնակիցներից Արա Երոյանը, ում խաղատախտակի առջև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սովորականից երկար էր կագնում, խոստովանեց, որ նախապատրատսվել էր այս խաղին: «Նա ուժեղ էր խաղում, ես էլ չկարողացա գրոհներին դիմանալ դրա համար էլ հանձնվեցի: Ինձ համար մեծ հիշողություն կլինի այս պարտիան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատանի շախմատիստը:

Հայաստանի շախամատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը փաստեց, որ այս սեանսին մասնակցող  պատանիները լավագույններն են: «Կարծում եմ երեխաների համար այսօր մեծ տոն է, սա նրանց համար ամենահիշվող օրերից մեկը կլինի»,-ասաց Լպուտյանը` հավելով, որ երեխաներն այդքան էլ լավ չխաղացին:

Մագնուս Կարլսենը Հայաստան է ժամանել «Ակրոնիս» IT ընկերության և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի հրավերով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ակրոնիս» ընկերության տնօրեն Սերգեյ Բելաուսովը փաստեց, որ հայ և նորվեգացի ժողովուրդները թեև շատ տաբեր են, բայց ունեն նաև ընդհանրությունները: «Շախմատը Հայաստանում ամենատարածված մարզաձևերից մեկն է, իսկ Նորվեգիայում, շնորհիվ Մագնուսի, այն մեծ մասսայականություն է հայելում: Մագնուսին ևս հետաքրքիր էր գալ Հայաստան»,-եզրափակեց Բելաուսովը:

Շախմատի աշխարհի չեմպիոնը Հայաստանում է եռօրյա այցով և վաղը կլինի Տաթևում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am