Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Amazon-ը գործարկել Է երաժշտական հոսքային ծառայություն

Amazon-ը գործարկել Է երաժշտական հոսքային ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Amazon առցանց-մանրավաճառը գործարկել Է սեփական հոսքային երաժշտական ծառայությունը՝ մրցակցության մեջ մտնելով Spotify եւ Google համանման ծառայությունների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ծառայությունը մատչելի Է առանց գովազդի եւ այսպես կոչված Prime-բաժանորդների համար սահմանափակումների, որոնք տարեկան 99 դոլար են վճարում անվճար առաքման, Էլեկտրոնային գրքերի եւ ֆիլմերի ու հեռուստասերիալների առցանց-գրադարանից օգտվելու համար:   

Amazon-ի երաժշտական հավաքածուն ունի ավելի քան մեկ միլիոն երգ, ինչն զգալիորեն ավելի քիչ Է Deezer ծառայության համեմատությամբ, որը գրադարանում ունի ավելի քան 30 միլիոն ձայնագրություն:

Amazon-ի հոսքային ծառայության միջոցով օգտատերերը կարող են երգեր ներբեռնել շարժական սարքերի վրա, որպեսզի դրանք լսեն առանց Համացանցին միանալու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am