Հարցազրույց

Պատերազմի վերսկսումը Ադրբեջանի համար ողբերգական եւ կործանարար կլինի. Արկադի Տեր-Թադեւսյան

2 րոպեի ընթերցում

Պատերազմի վերսկսումը Ադրբեջանի համար ողբերգական եւ կործանարար կլինի. Արկադի Տեր-Թադեւսյան

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության հրավերով Գավառ քաղաքում էր գտնվում Արցախյան ազատամարտի հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` հայտնի Կոմանդոսը, ով «Պատիվ ունեմ…» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում հանդիպեց «Գեղարեգ»-ի նժդեհիկների հետ: Հանդիպումից հետո գեներալը պատասխանեց նաեւ «Արմենպրես»-ի հարցին.

Հարց-Պարոն գեներալ, քանի դեռ կաք Դուք եւ Ձեզ նման հռչակված, հաղթանակներ կռած հերոս հրամանատարներ ու զինվորներ, Հայոց բանակի առջեւից լեղապատառ փախած թշնամին կհանդգնի՞, արդյոք, իրականություն դարձնել իր սպառնալիքները:

Պատասխան-Ոչ, չի հանդգնի: Ես հավատացած եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լավ է հասկանում, թե իր համար ինչպիսի աղետ կլինի պատերազմի վերսկսումը: Մենք էլ լավ ենք հասկանում, որ Ադրբեջանի թիկունքում նրա ավագ եղբայր Թուրքիան է, որ ալիեւյան կլանը տիրապետում է նավթադոլարներից ստացված ահռելի եկամուտների, բայց դա մեզ չի վախեցնում: Բնական է, որ պատերազմի վերսկսումը մեզ համար կուղեկցվի ցավալի մարդկային կորուստներով, բայց մեր թշնամու համար այն կլինի ողբերգական եւ կործանարար: Հաստատ, դա կլինի նրա վերջը: Իսկ քանի կա Հայոց մարտական բանակը, հայ ժողովուրդն այլեւս չի տեսնի 1915 թվականի պես արհավիրք, չի ունենա տարածքային ցավագին կորուստներ, թշնամին մեզնից չի կարողանա խլել ո’չ Արցախը, ո’չ Սեւանա լիճը եւ նրա ավազանը, ո’չ էլ մնացած տարածքները, որոնց հանդեպ միշտ էլ զավթողական նկրտումներ ունի:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում