Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ազնավուրը` ծննդյան իննսուներորդ տարեդարձի, Գերմանիայի Նախագահի նվերի և իր երկարակեցության մասին. BILD am SONNTAG

Ազնավուրը` ծննդյան իննսուներորդ տարեդարձի, Գերմանիայի Նախագահի նվերի և իր 
երկարակեցության մասին. BILD am SONNTAG

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ և երգահան Շառ Ազնավուրն իր ծննդյան իննսուներերոդ տարդարձը նշելու է Բեռլինում` բեմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական BILD am SONNTAG պարբերականը աշխարհահռչակ շանսոյեին հանդիպել է Ֆրանսիայի հարավում գտնվող նրա առանձտանը` բացահայտելու մեծն Ազնավուրին և պարզելու, թե ինչպես է նա պատրաստվում տոնել իր տարեդարձը:

Պարգերականի տեղեկացմամբ` Ազնավուրը պատրաստվում է ծննդյան տարեդարձը տոնել բեմում` երգելիս: Առանձին տոնակատարություն չի լինելու: Իսկ այն հարցին, թե ինչ նվեր է ցանկանում ստանալ, երգիչը պատասխանել է. «Պարոն Գաուկը նվերն արդեն արել է: Թուրքիա կատարած այցի ժամանակ Գերմանիայի կառավարության աջակցությունն ստացած նրա վերաբերմունքը` մարդու իրավունքների, ժողովրդավարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ, շատ հստակ էր: Դա մեծ նվեր է: Ես չեմ կարող Նախագահին անձամբ շնորհակալություն հայտնել, ուստի, ցանականում եմ իմ շնորհակալությունը ձեզ հայտնել հիմա»:

Ամսագիրը նաև հիացմունքով նշում է 89-ամյա այս անձնավորության կենսասիրության մասին, ով իր այս տարիքում էլ շարունակում է սպասել, թե կյաքն էլ ինչ է պատրաստել իր համար: Խոսելով իր երկարակեցության մասին` մեծն շանսոնյեն նշել է. «Ես հոգ եմ տանում իմ մասին: Երեկոյան շատ թեթև ընթրում եմ` յոգուրտ, բանան, կամ ընդհանրապես ոչինչ չեմ ուտում: Երեկոյան կերածը խանգարում է քունը: Կեսօրին շատ լավ եմ սնվում և նորմալ` առավոտյան: Ահա թե ինչու 89 տարեկանում ես ծեր տեսք չունեմ…»: Բացի այդ, երկարակեցության գաղտնիքը Ազնավուրը տեսնում է անվերջ սովորելու մեջ: Ըստ նրա` սովորել` նշանակում է երջանկություն:

Ակնկալվում է, որ Ազնավուրը այս տարի 30 համերգ է ունենալու: «Բեմը քեզ թեևեր է տալիս»,- ասում է մեծն երաժիշտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am