Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը շատ ավելի առաջ է այն երկրներից, որտեղ շախմատը դպրոցական առարկա է. մասնագետ

Հայաստանը շատ ավելի առաջ է այն երկրներից, որտեղ շախմատը դպրոցական 
առարկա է. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը  շատ ավելի  առաջ է այն երկրներից, որտեղ շախմատը որպես առարկա ուսուցանում են դպրոցներում:  Այս մասին լրագողներն հետ հանդիպման ժամանակ ասաց ուսումնական հաստատություններում շախմատի դասավանդման գիտական խմբի ղեկավար, շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Աղուզումցյանը:

«Շախմատի ներխուժումը դպրոց շատ կարևոր քայլ էր: Շատ ավելի կարևոր է, որ շախմատը պետության հովանու ներքո է: Շախմատի համար անհրաժեշտ պարագաները պետք է գտնեինք, և հիմա ամեն ինչ ապահովված է: Սա շատ կարևոր կազմակերպչական հարց է: Հայաստանը մի քանի քայլ առաջ է այլ երկներից, որտեղ նույնպես դպրոցում շախմատ են ուսուցանում:  Շախմատը ինչ-որ առումով ինչ-որ տեղ հայկական ազգային խաղի է նմանվում: Ամենուր բակերում շախմատ են խաղում: Ես ասեմ հոգեբանական պատճաը` շախմատը համապատասխաում է  հայկական մտածելակերպին»,-մեկնաբանեց Աղուզումցյանը:

«Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպվող շախմատային օլիմպիադաները հիմք հանդիսացան, որ շախմատը մտնի նաև դպրոցներ: Սմբատ Լպուտյանը սեանսների միջոցով փորձում էր բացահայտել` արդյոք նրանք կկարողանա՞ն դասավանդել դպրոցներում: Ուսուցիչների վերապատրաստումը սկսեցինք Երևանից և հետո տեղափոխվեցինք մարզեր: Շախմատի ուսուցիչները իրավունք ունեն դասավանդելու միայն երեք  տարով: Այս շամկետը լրանալուց հետո գալիս են սեմինար քննարկումների, վերապատրատսման»,- եզրակացրեց շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար, մանկավարժական համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը:

 Խոսելով դասագրքերի մասին` մասնագետներն ասացին, որ հատուկ ձեռնարկներ են ստեղծվել: «Վերապատրաստման ժամանակ բոլոր ուսուցիները պարտադիր կերպով ուսումնասիրում են ձեռնարկները: Այժմ ուսուցիները պատշաճ մակարդակի գիտելիքներ ունեն»,-ասաց Մինասյանը:

  «Շախմատ» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցների ծրագրերում ներառվել է 2011 թվականից: Շախմատի ակադեմիայում «Շախմատ» առարկայից վերապատրաստում են անցել ավելի քան 1900 ուսուցիչ: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առաջիկայում կբացվեն շախմատի դպրոցներ: Նման  դպրոցներ արդեն իսկ գործում են Երեւանի Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջաններում: 

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատ առարկան ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: Շախմատը կրթական ծրագրերում ընդգրկելու հայաստանյան հաջող փորձը օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար. մասնավորապես Հունգարիան եւս նպատակ ունի շախմատը ներդնել տարրական դպրոցների ազգային կրթական ծրագրում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am