Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արամ Mp3-ն Կոպենհագենում հուզված և մի փոքր էլ լարված է առաջին փորձից առաջ. eurovision.tv

Արամ Mp3-ն Կոպենհագենում հուզված և մի փոքր էլ լարված է առաջին փորձից առաջ. 
eurovision.tv

ԿՈՊԵՆՀԱԳԵՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն Կոպենհագենում է, և մեր պատվիրակ Արամ MP3-ն իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջազգային երգի մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքը փորձերից առաջ զրուցել է Արամ MP3-ի հետ` փորձելով պարզել, թե ինչպես է նա իրեն զգում ելույթից առաջ:  

Հայաստանի պատվիրակությունը փորձերին պետք է պատրաստ լիներ մինչ առավոտյան ժամը յոթը: «Իրականում ուղիղ մեկ ամիս ես պրոմոշրջգայությունների եմ եղել մինչ այսօր, ուստի ինձ համար արդեն սովորական է դարձել առավոտ կանուխ` ժամը 5-ին վեր կենալը »,- հյուրանոցից դուրս գալիս նշել է Aram MP3-ն:

Նախորդ օրը պատվիրակությունը զբոսնել է Կոպենհագենով և ծանոթացել Դանիայի մայրաքաղաքի գեղատեսիլ վայրերին: «Առաջին անգամ եմ Կոպենհագենում, և մենք ուղղակի քայլել ենք քաղաքով: Սա նման է հեքիաթի, ուր հետ են գալիս մանկական հիշողությունները, երբ մտածում եմ Հանս Քրիստիան Անդերսենի պատմությունների մասին, տեսնում փոքրիկ ջրահարսի քանդակը»,- տպավորություններն է փոխանցել Արամը: 

Մինչ փորձերը կսկսեին, Արամը պատմել է իր կատարման մասին: «Ես միայնակ եմ լինելու բեմում, բայց երգելու եմ «Not Alone» երգը,- կատակով հավելել է նա:- Ի սկզբանե իմ երգը բեք-վոկալ չի ունեցել, ուստի մենք գտանք, որ գեղեցիկ և յուրօիրնակ կլինի, եթե ես բոլորովին միայնակ դուրս գամ բեմ` առանց արտիստների կամ պարողների»: Նա նաև նշել է, որ հուզված և մի փոքր էլ լարված է ելույթից առաջ:

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունը Կոպենհագեն է մեկնել ապրիլի 27-ին: Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում` առաջին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone   երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է: Երգն արտահայտում է «պայքարիր հանուն սիրո» գաղափարը: Մեր մասնակցի Not alone երգի տեսահոլովակը մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է` ավելի քան 2 մլն 200 հազար դիտում ցուցանիշով: 

2014 թվականի մայիսին կայանալիք համեվրոպայան մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենան դիտել ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում` Առաջին ալիքի հեռուստադիտողները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am