Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայ ծրագրավորողների խումբը մշակել է հայկական Lingvo բառարան

Հայ ծրագրավորողների խումբը մշակել է հայկական Lingvo բառարան

ԵՐԵՎԱՆ,  23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ ծրագրավորողների խումբը մշակել է Lingvo համակարգով աշխատող բազմալեզու օնլայն բառարան, որը կկարողանա սպասարկել աշխարհի տարբեր պետություններում ապրող հայությանը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց խմբի ղեկավար, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանը, վերջին 14 տարում աշխատանքներ են ընթացել բառարանի ստեղծման ուղղությամբ, որն այսօր արդեն պատրաստ է։ «Խումբը մշակել է էլեկտրոնային բառարանների ստեղծման նոր տարբերակ, որտեղ բառերը հանդես են գալիս որպես մարդկային մտածողության միավորներ։ Սա հնարավորություն է տալիս հեշտությամբ կազմել բազմալեզու բառարաններ։ Տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ նրանում ընդգրկված ցանկացած լեզվից մեկ այլ լեզու թարգմանող բառարան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մանուկյանը։ Նրա խոսքով, այս ծրագիրը կարող է կանխել սփյուռքահայ բնակչության և նրանց սերունդների՝ հայերենի հետ կապի խզումը:

Խոսելով համացանցային մյուս օնլայն բառարանների մասին, ՀՊՃՀ պրոֆեսորը նշեց, որ դրանցում շատ են սխալները, այնինչ իրենց մշակած ծրագրում դրանք նվազագույնի են հասցված։ «Google-ի բառարանի վրա չի կարելի հույս դնել, քանի որ շատ են սխալները, բացի դրանից՝ այդ բառարանն ստեղծողները խնդիր չեն դրել անսխալ բառարաններ ստեղծել: Մեր տեխնոլոգիան հանարավորություն է տալիս խուսափել շատ սխալներից»,- ասաց նա։

Առաջարկվող համակարգում անցած տարիներին արդեն իսկ մուտքագրվել է 72 հազար կոնցեպտ։ Աշխատանքները տարվել են ISMA ՍՊԸ-ում և ՀՊՃՀ մեքենայական թարգմանության գիտական լաբորատորիայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am