Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գագիկ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գագիկ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը հրամանագիրն ստորագրել է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով: 

Գագիկ Բեգլարյանը ծնվել է 1964թ. հունվարի 1-ին, Երևանում: 1978-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, 1981-1985 թթ.`Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտոում, ստացել տնտեսագետի որակավորում:

1993թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, 2002-2008 թթ. եղել է երևանի Կենտրոն համայնքի թաղապետ, վերընտրվել է 2 անգամ (2005 թ. և 2008 թ.), 2009 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ, 2009 թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ (պաշտոնավարել է մինչև 2010 թ. դեկտեմբերի 8-ը), 2012 թ. հունիսի 16-ից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում:

1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զինապարտ է: Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Կենտրոն համայնքի մտավորականների «Նարեկ» ակումբի պատվավոր նախագահ։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am