Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ստամբուլի «Բիլգի » համալսարանի պրոֆեսորն իր անցյալի հետ Թուրքիայի հանդիպումն անխուսափելի է համարում

Ստամբուլի «Բիլգի » համալսարանի պրոֆեսորն իր անցյալի հետ Թուրքիայի 
հանդիպումն անխուսափելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է հանդիպի անցյալի հետ, և դա պետք է կատարվի երեք շրջափուլերով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` կարծիք հայտնեց Ստամբուլի «Բիլգի» համալսարանի պատմության բաժնի դասախոս, պրոֆեսոր Բուլենթ  Բիլմեզը, ով ներկա էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկած «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» երկօրյա գիտաժողովին: «Հայոց ցեղասպանության պատմական իրողությանն առերեսվելու առաջին մակարդակը կառավարությունն է, պետությունը, այստեղ կարևոր է այն, թե ինչպես են իրենք իրավականորեն վերաբերում ցեղասպանության զոհերին, արդյոք պետք է քաղաքացիություն տան նրանց ժառանգներին, և հաշվի առնել ան, թե իրենք հնարավորություն կունենան գնալ Թուրքիայի հայկական բնակավայրեր, ինչպես իրենց հայրենիք»,- իր առաջարկած թեզը պարզաբանեց պատմաբանը:

Նրա գնահատմամբ` երկրորդ շրջափուլը քաղաքացիական հասարակությունների աշխատանքն է: «Քայլեր արվում են, բայց բավարար չեն: Մուսուլմանները պետք է հարցադրումներ կատարեն, թե ինչ են իրենք արել: Երրորդ շրջափուլը անձնական մակարդակն է, որովհետև բոորը Թուրքիայում ունեն պատմության հետ անհատական կապ, որովհետ պատմությունը կենդանի է և հեշտ չէ անհատների համար անցյալին բախվելը»,- ընդգծեց Բուլենթ Բիլմեզը: 

Նա նշեց, որ 2015 թվականը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, կարևոր տարեթիվ է, սակայն ոչ ոք չպետք է կարծի, որ 2015-ին բոլոր հարցադրումներն ավարտվում են: «Անգամ 1, կամ տասը, կամ  200 տարի անց ցեղասպանության հարցադրումը կարևոր է լնելու, ինչպես նաև կարևոր է լինելու այն, թե ինչ ենք մենք  արել, բոլորս միասին»,- ընդգծեց Ստամբուլի «Բիլգի» համալսարանի պրոֆեսորը:

Հայ-թուրքական սահմանների բացման հարցը չի լուծվում տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների պատճառով, բայց, նրա համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերը պետք է միմյանցից առաձին լուծվեն:

Պատմաբանը նշեց, որ Թուրքիայում փոփոխություններ են տեղի ունենում, բայց այդ փոփոխութունները հեռու են բավարար լինելուց: «Ցեղասպանությունը Թուրքիայի Հանարպետությունում ուրացման կամ լռության  մեթոդով անտեսվում էր, տաբու էր: Եվ ովքեր այդ տաբուի դեմ գնացին, նրանք բավականին թանկ գին վճարեցին: Հիմա փոփոխությունն այն է, որ բարձր գին վճարածների աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհաքաղաքական վիճակում շրջադարձային փոփոխություններ եղան: Բայց կա մեծ մի «բայց», այն է` սա չի նշանակում, որ սա անվերադարձ մի ճանապարհ է: Կարող է յուրաքանչյուր րոպե հակառակ շրջադարձ տեղի ունենալ և կոտրվեն բոլոր ջանքերը, եթե իշխանություններն այլ ուղղությամբ թիավարեն»,-ասաց պրոֆեսորը` ավելացնելով, որ բացառությամբ մի քանի համալսարանների, մյուս ակադեմիական շրջաններում թույլ չի տրվում, որպեսզի ցեղասպանության թեմայի շուրջ երիտասարդներն աշխատանքներ կատարեն, իրազեկվեն:

Բուլենթ  Բիլմեզը պատմության ամբիոնի վարիչ է: Նա արդեն երրոդ անգամ է Հայաստանում:  Աշխատել է Թուրքիայի հասարակական մի շարք  խնդրահարույց հարցերի ուսումնասիրման  շուրջ, բացի դասախոսական աշխատանքից «Պատմության» հիմնադրամի նախագահն է, ծագումով Դերսիմից է:

Տաթևիկ Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am