Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանն ապրիլին պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

Էդվարդ Նալբանդյանն ապրիլին պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

ՄԻՆՍԿ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 20-21-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BelTA գործակալությունը, այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Դմիտրի Միրոնչիկը:

Այս ընթացքում նախարարը կհանդիպի իր բելառուսցի գործընկերոջ` Վլադիմիր Մակեյի հետ: Նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցությունը քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում, այդ թվում` միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համակարգված համագործակցության հարցը:

Այցի ավարտին երկու նախարարները կստորագրեն Բելառուսի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2014-2015 թվականների խորհրդակցությունների պլանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am