Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում հարձակում են գործել քաղաքապետի վրա

Թուրքիայում հարձակում են գործել քաղաքապետի վրա

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Ռիզեի Չայելի գավառի քաղաքապապետ ընտրված Աթիլլա Էսմենի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Տասն անհայտ անձից բաղկաղած խմբի անդամները հարձակվել են Էսմենի և նրա վարորդի վրա այն ժամանակ, երբ վերջիններս դուրս են եկել քաղաքապետարանի շենքից: Հարձակման արդյունքում երկուսն էլ դեմքերին և մարմիններ հարվածներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ առաջին օգնություն են ստացել ու դուրս գրվել:

Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում հարձակումն իրականացրածներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am