Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Իշխան Զաքարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Իշխան Զաքարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերահսկիչ պալատում ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի պաշտոնական հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՎՊ մամուլի ծառայությունից, Ջոն Հեֆերնը նշել է, որ իրենք արժևորում են Վերահսկիչ պալատի գործունեությունը, որն ուղղված է հրապարակայնությանն ու թափանցիկության ապահովմանը: Վերահսկողության մի շարք ոորտներում Վերահսկիչ պալատի հաջողություններն ակնհայտ են: Հանդիպմանը քննարկվել են նաև Վերահսկիչ պալատի բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները: Դեսպան Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վերահսկիչ պալատին կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am