Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ

Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ըստ կալանավորի հաղորդման` գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին բերման ենթարկվելու ընթացքում` ավտոմեքենայի մեջ, ապա` նույն բաժանմունքի վարչական շենքում, ոստիկանության աշխատակիցները խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են կիրառել: Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am