Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրքագետը չի բացառում, որ Հայաստան այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն անի

Թուրքագետը չի բացառում, որ Հայաստան այցելության ժամանակ Ֆրանսիայի 
նախագահը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն անի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` մայիսին կայանալիք պետական այցը կուղեկցվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով, որոնք կլինեն ի նպաստ Հայաստանի եւ կառաջացնեն թուրքական կողմի բարկությունը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ ավանդաբար Ֆրանսիան Եվրոպայում ամենահայամետ ընկալվող երկիրն է, հետեւաբար Ֆրանսիայի նախագահի պետական այցի ժամանակ անդրադարձ կլինի Հայոց ցեղասպանությանն ու կկարեւորվի միջազգային ճանաչման հարցը: Միաժամանակ թուրք-ֆրանսիական հարաբերությունները ջերմ են, եւ դրանց հիմքում ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական շահերն են: Թուրքագետը թուրք-ֆրանսիական հարաբերությունները դիտարկում է երկու հարթության մեջ` հավելելով, որ երկու պետություններն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են, բացի այդ, սիրիական ճգնաժամի առնչությամբ Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական ուղեգիծը գրեթե նույնն է: «Այս առնչությամբ պետք է փաստել, որ հարաբերությունները ենթադրում են երկկողմ շահ եւ կառուցված են փոխշահավետ հիմքերի վրա»,- ասաց թուրքագետը:

Մայիսին նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջին պետական այցը Հայաստան: Այս տարվա սկզբին Թուրքիա կատարած այցի ժամանակ Օլանդը խոսել էր Հայոց ցեղասպանության մասին, կոչ արել Թուրքիային առերեսվել սեփական պատմությանն ու հավաստիացրել, որ ջանքեր է գործադրելու, որպեսզի Ֆրանսիայում ընդունվի Հայոց Ցեղասպանություն ժխտումը քրեականացնող օրինագիծը: 2002թ. Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիայի նախորդ երկու նախագահները` Ժակ Շիրակն ու Նիկոլյա Սարկոզին կարեւորել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը` հետագա ցեղասպանությունները կանխելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am