Հայամետ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը ապրիլի 24-ին Հայաստանում կոգեկոչի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը
13:51, 17 Ապրիլ 2014
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կայցելի նաև ամերիկացի հայամետ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Providence Journal պարբերականը, Սիսիլայնը պատվիրակության մյուս անդամների հետ ապրիլի 24-ին կմասնակցի Մեծ եղեռնի հիշատակի օրվա ամենամյա միջոցառմանը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 զոհերի հիշատակին:
Պարբերականը նշում է, որ Ռոյսի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ից կմեկնի ապրիլի 17-ին և կվերադառնա հաջորդ շաբաթ:
Նշենք, որ, Հայաստանից բացի, նախատեսվում են այցեր Ուկրաինա և Ադրբեջան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում