Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննարկվել են Առողջապահական պետական տեսչության խնդիրները

Քննարկվել են Առողջապահական պետական տեսչության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` ՀՀ ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները։ Արձանագրվել է, որ ՀՀ ԱՆ ԱՊՏ Երևանի քաղաքայինև մարզային կենտրոններն աշխատանքներ են իրականացնում ինչպես ՀՀ կառավարության կողմից իրենց վերապահված գործառույթների շրջանակներում, այնպես էլ Դերենիկ Դումանյանի հրամանների համաձայն բուժհիմնարկներում մոնիտորինգ են իրականացնում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության որակի, կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղորայքի բաշխման, իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման նկատմամբ։ ԱՊՏ ղեկավարները ներկայացրել են այդ ուսումնասիրությունների նախնական արդյունքները։ Որոշվել է վերջնական ամփոփումից հետո կազմակերպել քննարկումշահագրգիռ կազմակերպությունների հետ։

Այնուհետև քննարկվել են մարզային կենտրոնների կադրերով ապահովվածությանը, շենքային պայմաններին, հագեցվածությանը, ֆինանսավորմանը և առկա այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ է տվել ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության տարածքային մարմինների տեղակայման հարցերը հստակեցնելու, թափուր հաստիքները համալրելու, ինչպես նաև փոխադրամիջոցների և տեխնիկական ապահովվածության խնդիրները լուծելու ուղղությամբ` այդ նպատակով  հստակեցնելով բոլոր կենտրոնների կարիքները։ Նաև հանձնարարել է վերանայել ՀՀ ԱՆ աշխատակազմի Պետական առողջապահական տեսչության մարզային կառույցներին անհրաժեշտ հաստիքների ցանկը` ելնելով անցած ժամանակաընթացքի  աշխատանքի փորձից, ինչպես նաև հստակեցնել ֆինանսավորման մեխանիզմները։ «Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ դրանց արդյունքում ապահովվեն մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական և աշխատանքային իրավունքների պահպանման հարցերը»,-հորդորել է Դերենիկ Դումանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am