Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մասնագիտական տոնի առիթով պարգեւներ ստացան սյունեցի ոստիկանները

Մասնագիտական տոնի առիթով պարգեւներ ստացան սյունեցի ոստիկանները

ԿԱՊԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Ոստիկանի օրը ապրիլի 16-ին է, սակայն մեկ օր շուտ` ապրիլի 15-ին, իրենց մասնագիտական տոնը նշեցին սյունեցի ոստիկանները: Նախքան տոնական միջոցառումը, ոստիկանները, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ մարզի քաղաքային համայնքների ղեկավարների հետ միասին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ծառայության ընթացքում հայրենիքի համար նահատակված գործընկերների հիշատակին` թարմ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Կապանի ոստիկանության բաժնի շենքի դիմաց զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին: Օրվա առիթով Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված տոնական միջոցառմանը մարզի ոստիկանները, համակարգի կազմավորման 96-ամյակի առիթով արժանացան ՀՀ ոստիկանապետի, Սյունիքի մարզպետի, Կապանի եւ Քաջարանի քաղաքապետերի, ՊՆ 4-րդ բանակային կորպուսի եւ Մեղրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորամասի հրամանատարների մեդալներին, պատվոգրերին, շնորհակալագրերին ու հուշանվերներին: Սյունիքի մարզպետի կողմից որոշ բարեխիղճ ոստիկաններ արժանացան նաեւ դրամական պարգեւների: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը ՀՀ ոստիկանապետի հրամանագրով պարգեւատրվեց «Ոստիկանության զարքերում գերազանց ծառայության համարե առաջին աստիճանի կրծքանշանով: «Միայն կարգ ու կանոնի ապահովումն է, որ կայացած պետականության հիմք է դառնում: Մեզանում նորանկախ Հայաստանի առաջին իրավապահ կառույցը դարձավ մերօրյա ոստիկանությունը, որն այդ օրերին ոչ միայն զբաղված էր երկրում քաղաքացու անվտագության ու իրավունքների, այլ նաեւ սահմանների պաշտպանությամբ», - իր ելույթում նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Դուք կարողացել եք հասնել նրան, որ հասարակությունը սկսել է վստահել ձեզ: Սակայն, կարեւորում եմ այդ բարեփոխումների շարունակականությունը, ինչի շնորհիվ, ի վերջո, մեր երկրում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ոստիկանական համակարգ, որը կարող է ծառայել ժողովրադավարական հասարակությանը», - դիմելով ոստիկաններին, ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Ոստիկանության օրվա առիթով Կապանում կազմակերպված տոնական միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am