Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով քայլերթ կկայանա ԱՄՆ Ֆլորիդա նահանգում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով քայլերթ կկայանա ԱՄՆ Ֆլորիդա 
նահանգում

ԲՈՔԱ ՌԱԹՈՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով քայլերթ տեղի կունենա ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոքա Ռաթոն քաղաքում` 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը: «Քայլերթ ընդդեմ ցեղասպանության» արշավի մասնակցիները նաև իրենց աջակցությունը կհայտնեն ի պաշտպանություն Ֆլորիդայի հանրային դպրոցներում ցեղասպանության մասին ուսուցման համապարփակ ծրագրի ընդգրկման: Երկու մղոն երկարությամբ քայլերթը տեղի կունենա ապրիլի 12-ին:

Վերջին շաբաթներին հայերն ականատեսները դարձան պատմության կրկնության, երբ օտար իսլամիստ ծայրահեղականները հարձակվեցին հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա, որի հետևանքով բռնի տեղահանության ենթարկվեցին հազարավոր հայ խաղաղ բնակիչներ: 

«Ամերիկահայ համայնքը սովորաբար Հայոց ցեղասպանությունը ոգեկոչում է համայնքի սահմաններում: Սակայն մեկ տարի հետո լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրերդ տարին, և այդ կապակցությամբ աշխուժացում է նկատվում աշխարհի բոլոր հայկական համայնքներում: Այս քայլարշավի նման ակնառու իրադարձություններ ծրագրելով` մենք բացում ենք դռները բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ մեր, մեր մշակույթի, և ցեղասպանության մասին, որը մեզանից խլեց մեր նախնիներին: Ինչպես նշվում է ասացվածքում. «Չարի հաղթանակի համար պետք է միայն, որ բարի մարդիկ ոչինչ չանեն»: Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք դատապարտելու ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև Հոլոքոստը, ասորիների, հույների, ուկրաինացիների, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները»,- նշել է արշավը կազմակերպած Հայոց ցեղասպանության ոգեկոչման կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Արսինե Գալստյան-Ռոզնեթալը:

Միջոցառմանը ելույթ կունենա Ֆլորիդա նահանգի ներկայացուցիչների պալատի թեկնածու Դեյվիդ Սիլվերսը, կլինեն երաժշտական համարներ հայտնի երաժիշտներ  Ջոի Զեյթունյանի և Միրիամ Էլինի կատարմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am