1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկի Քեսաբի իրավիճակը և տա սկզբունքային գնահատական

ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկի Քեսաբի իրավիճակը և 
տա սկզբունքային գնահատական

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Սիրիայի հյուսիում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներ իրականացանելու կոչով: «Արդեն մի քանի օր է` միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ուղղված է Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քեսաբում տիրող իրավիճակին:

Ստացվող տեղեկությունների համաձայն` Քեսաբի շրջանում, որտեղ հարյուրավոր տարիներ` դեռևս Կիլիկիան Հայաստանի թագավորության գոյության ժամանակներից, խիտ բնակեցված են հայերը, ենթարկվել է «Ալ Քաիդա»-ի «Ջաբհատ ան-Նուսրա» և «Ահրար աշ–Շամ» ծայրահեղական խմբավորումների մի քանի հազար գրոհայինների գազանաբար հարձակմանը: Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ պատմական հայկական անկլավում, որի նկատմամբ հարձակում է գործել մարդասպանների միջազգային բանդան, չեն եղել ռազմական օբյեկտներ: Ջիհադիստների հարձակումներից փրկված և իրենց տները ստիպված լքած 700 ընտանիքների միակ մեղավորությունը կայանում է նրանում, որ նրանք հավատարիմ են Սիրիայի կառավարությանը: Ներկա դրությամբ այդ մարդիկ ապաստան են գտել իրենց բարեկանների մոտ և Լաթաքիայի քրիստոնեական եկեղեցիներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:           

Միաժամանակ` անդրադառնալով Youtube-ում հայտնված տեսագրությանը` ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ անգամ եթե այն, ինչպես վստահեցնում են մի քանի աղբյուրներ, չի ներկայացնում Քեսաբի հայերի սպանությունները, այլ ներկայացնում է զիված խմբավորումների կողմից սիրիական բանակի զինվորների անողոք ջարդերը, ապա դրանից տվյալ հանցագործությունը չի դառնում պակաս հրեշավոր:

«Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայում ծայրահեղականների վայրագությունները: Գտնում ենք, որ Լոխ-Էռնում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում առաջնային խնդիր է` հասնել Սիրիայի կառավարության և ընդդիմության ջանքերի համախմբմանը` նպատակ ունենալով սիրիական հողում ոչնչացնել ահաբեկիչներին, քանի որ ընթացիկ իրավիճակում ծայրահեղականների վտարումը հատուկ կարևորություն ունի: Այդ ուղղությամբ գործնական քայլերը հետաձգելու ցանկացած «արդարացում», առավելևս ահաբեկիչների հանցագործությունների արդարացման փորձերն անընդունելի են: Անհրաժեշտ է գործել անհապաղ:            

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Քեսաբի իրավիճակը և այդ իրադարձություններին տա սկզբունքային գնահատական»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:

ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա` տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: ԱԺ պատգամավորները հանդիպել են սեփական բնակավայրից Թուրքիայի աջակցությամբ վտարված քեսաբահայության հատ, ծանոթացնել նրանց դիտարկումներին: Մարտի 27-ին պատգամավորները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, քննարկել սիրիահայությանն խնդիրների վերաբերյալ հարցեր:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]