Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ 2 տոկոսը. ԱՄՀ-ն կանխատեսում

Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ 2 տոկոսը. ԱՄՀ-ն կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում, որ այս տարի Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ խթանելով տնտեսական աճը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։ Նրա խոսքով՝ 2013 թվականին բյուջեի պակասուրդը  հիմնականում պայմանավորված էր որոշ մեծամասշտաբ ծրագրերի, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ծախսերի և գնումների գործընթացի իրավական նոր կարգավորմամբ, ինչի նպատակը գործընթացն ավելի հստակ և թափանցիկ դարձնելն էր։ «Ակնկալում ենք, որ այս տարի ծախսերը կվերադառնան իրենց բնական տեմպին, և պակասուրդը զգալիորեն ավելի կլինի` գերազանցելով ՀՆԱ 2 տոկոսը, ինչը կարևոր խթան կլինի տնտեսական աճի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

Հայաստանի 2014 թվականի պետբյուջեի ծրագրված  եկամուտները կազմում են 1  տրլն 135 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 245 մլրդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 2.3 տոկոսը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը` 8.6 տոկոս։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am