Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թերագնահատեցի սպիտակները. Արոնյանը` հավակնորդների մրցաշարի առաջին պարտիայի մասին

Թերագնահատեցի սպիտակները. Արոնյանը` հավակնորդների մրցաշարի առաջին 
պարտիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով, ինքը պարզապես թերագնահատել էր մրցակցին: «Այս մրցաշարի բոլոր մասնակիցներն են ուժեղ: Սա առաջին անգամ չէ, որ պարտվում եմ առաջին պարտիայում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ես ավելի լավ եմ խաղում նման դեպքերում: Այսօր ես պարզապես թերագնահատեցի սպիտակներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքերը մեջբերում է առաջնության պաշտոնական կայքը:

Գրոսմայստերը հավելել է. «Ես չեմ խաղացել փետրվարին, սակայն պետք է նշեմ, որ մյուս մասնակիցները ևս չեն խաղացել: Այժմ ես ոչ հոգնած եմ, ոչ էլ հանգստացած: Երբ հնարավորություն ունես խաղալու նմանատիպ մրցակիցների հետ, արդեն տոն է»:

Հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանը պարտվեց աշխարհի նախկին չեմիոն Վիշվանաթան Անանդին: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիար Մամեդյարովն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am