Թերագնահատեցի սպիտակները. Արոնյանը` հավակնորդների մրցաշարի առաջին պարտիայի մասին
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով, ինքը պարզապես թերագնահատել էր մրցակցին: «Այս մրցաշարի բոլոր մասնակիցներն են ուժեղ: Սա առաջին անգամ չէ, որ պարտվում եմ առաջին պարտիայում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ես ավելի լավ եմ խաղում նման դեպքերում: Այսօր ես պարզապես թերագնահատեցի սպիտակներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքերը մեջբերում է առաջնության պաշտոնական կայքը:
Գրոսմայստերը հավելել է. «Ես չեմ խաղացել փետրվարին, սակայն պետք է նշեմ, որ մյուս մասնակիցները ևս չեն խաղացել: Այժմ ես ոչ հոգնած եմ, ոչ էլ հանգստացած: Երբ հնարավորություն ունես խաղալու նմանատիպ մրցակիցների հետ, արդեն տոն է»:
Հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանը պարտվեց աշխարհի նախկին չեմիոն Վիշվանաթան Անանդին: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիար Մամեդյարովն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում